Եթե նոր եք ստեղծում բիզնես,
այս տեսանյութը Ձեզ հաստատ պետք կգա

Առաջին բանն, ինչ անհրաժեշտ է
Ձեզ այս փուլում

Որպեսզի

չընտրեք սխալ կազմակերպաիրավական ձև
եւ խուսափեք ավելորդ հարկերից, նվազեցնեք ծախսերը և ապահովեք բիզնեսի զարգացումը
չհայտնվեք սխալ հարկային համակարգում
եւ վճարեք օպտիմալ հարկեր, չկուտակեք տուգանքներ և կանխեք ֆինանսական ռիսկերը
չունենաք սխալ կամ թերի փաստաթղթավորում
եւ վստահորեն հիմնավորեք հաշվետվությունները և հեշտությամբ անցնեք հարկային ստուգումները
բաց չթողնեք Ձեր գործունեությանը վերաբերող հավանական արտոնությունները
եւ աշխատեք առավել շահավետ պայմաններով և նվազեցնեք բիզնեսի ծախսերը

Ինչպե՞ս աշխատել հաշվապահի հետ մաքսիմում արդյունք ստանալու համար

Ծառայություններ, որոնք պետք են Ձեզ այս փուլում

Հաշվապահության վարում

Ծառայությունը ընկերության ֆինանսական գործառույթների ամբողջական կազմակերպումն է՝ ներառյալ հաշվապահական հաշվառումը, հարկերի հաշվարկը, հաշվետվությունների կազմումը և ներկայացումը համապատասխան մարմիններին։

Խորհրդատվություն

Մասնագիտական աջակցություն է՝ հարկային, հաշվապահական և ֆինանսական հարցերում ճիշտ որոշումներ ընդունելու համար։

Ինֆորմացիա բիզնեսի, ֆինանսների եւ հաշվապահության մասին, որոնք հաստատ Ձեզ պետք են

Եթե ունեք հարցեր, որոնց
պատասխանները դեռ չեք գտել, կարող եք

Ունե՞ք հարցեր

Ի՞նչ է պետք իմանալ հաշվապահությունը մինչ ԲիՕն տեղափոխելը
  1. Դուք ունեք հաշվապահական բոլոր հարցերի պատասխանների հետ կապված մշտական հասանելիություն ձեր հաշվապահին
  2. Դուք շաբաթական եւ ամսական կտրվածքով պարբերաբար ստանում եք տեղեկություն ձեր հաշվապահական տվյալների , հարկերի ծավալի եւ այլ անհրաժեշտ հարցերի վերաբերյալ
  3. Բոլոր հաշվետվությունները ներկայացվում են ժամանակին ու անսխալ՝ բացառելով հարկայինից ծանուցումներ ստացումը ուշացումների կամ սխալ հաշվարկների մասով.
  1. Աութսորսինգային կազմակերպությունների աշխատակիցները մասնագիտացած են տարբեր ոլորտների բիզնեսների հաշվապահության վարման մեջ ու տեղյակ բոլոր ոլորտների նրբություններին: Դրա շնորհիվ առիթ չեք ունենա մտածելու Ձեր հաշվապահի վերապատրաստման անհրաժեշտության մասին:
  2. Նման կազմակերպությունների կողմից աշխատանքներն իրականացվում են անընդհատ։ Կազմակերպության աշխատակցի հիվանդանալու կամ այլ խնդիրների առաջացման պարագայում մատուցվող հաշվապահական ծառայությունը չի դադարեցվում։ Աշխատանքների անխափանության համար պատասխանատվություն է կրում հաշվապահական կազմակերպությունը
  3. Աութսորսինգային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակից դժգոհության պարագայում հնարավոր է համագործակցությունը դադարեցնել՝ խզելով պայմանագիրը առանց ավելորդ քաշքշուկների:
  4. Որակյալ աութսորսինգային կազմակերպության հետ աշխատելիս բիզնեսը հիշելու է իր համար իրականացվող աշխատանքների մասին միայն ամսվա ավարտին, երբ իրեն կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները և անհրաժեշտ կլինի վճարել ծառայության դիմաց։ Սրա շնորհիվ բիզնեսմենը հնարավորություն է ունենում իր ժամանակն ամբողջովին տրամադրել իր բիզնեսի զարգացման աշխատանքներին՝ կարիք չունենալով իրեն ծանրաբեռնել տարբեր ստորաբաժանումների հետ կապված մանր խնդիրներով։

Այո, ունենալու եք անհատական հաշվապահ, ով ծանոթ է Ձեր բիզնեսի հաշվապահական բոլոր նրբություններին:

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել