Հարցերիդ բոլոր պատասխանները
ԱՓԻԴ մեջ
14 տարվա փորձով և 900+ գործընկերներով՝ ԲիՕՆ-ի թիմը առաջարկում է ձեր բիզնեսի հաշվապահական և ֆինանսական խնդիրների ամենաօպտիմալ լուծումները։
Ի՞նչ է իր մեջ ներառում ծառայությունը
ֆինանսական և բիզնես խորհրդատվություն
հարկային և ֆինանսական վերլուծություն
ելնելով գործունեության առանձնահատկություններից, հնարավոր ռիսկերի չեզոքացման մեխանիզմների մշակում
հարկային պլանավորում (առավել ձեռնտու հարկատեսակի ընտրություն՝ հիմնվելով բիզնեսի գործունեության ոլորտի և առանձնահատկությունների վրա)
Ծառայությունից օգտվելով կստանաք`
Կազմակերպաիրավական տեսակի ընտրության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները
Բիզնեսի ստեղծման ժամանակ հարկատեսակի ճիշտ ընտրություն
Բիզնեսում առկա խնդիրների բացահայտում և դրանց շահավետ լուծումներ
Սպառնացող վտանգների կանխում
Բիզնեսի մաշտաբները մեծացնելու համար անհրաժեշտ հնարավորությունների բացահայտում
Հաճախ տրվող հարցեր՝
Ինչպե՞ս է կատարվում խորհրդատվությունը՝ առցանց տարբերակով թե՞ գրասենյակում:
Խորհրդատվությունը մատուցվում է համապատասխան հաճախորդին հարմարությանը՝ օնլայն կամ օֆլայն հանդիպման տարբերակով:
Ե՞րբ է անհրաժեշտ փոխել հաշվապահին
- Եթե հաճախ եք ստանում ծանուցումներ ՝ հարկերի ոչ ժամանակին ու պատշաճ կերպով վճարելու կամ սխալ ներկայացված հաշվետվությունների մասին:
- Հաճախակի բացահայտում եք, որ հաշվապահին հանձնարարված առաջադրանքները կատարված չեն:
- Հարկերի մասին ինֆորմացիան ստանում եք վճարման վերջնաժամկետին շատ մոտ:
- Ձեր բիզնեսի մասին օրենսդրական փոփոխությունները իմանում եք ոչ թե Ձեր հաշվապահից, այլ ուրիշ աղբյուրներից: