Այս ծառայությամբ մեր թիմը կբացահայտի Ձեր հաշվապահական հարկային սխալները, հնարավոր ռիսկերը և կառաջարկի դրանց շտկման լավագույն տարբերակները։
Բիզնեսի կողմից իրականացված գործարքների տվյալների հավաքում:
Գործարքների ամբողջական ստուգում:
Բիզնեսի կողմից ներկայացված հաշվետվությունների հետ համեմատում:
Սխալների բացահայտում, բացահայտված սխալների վերացում
Գործող կազմակերպությունների համար կատարված հաշվապահական աշխատանքների վերլուծություն և ստուգում:
Ծառայության արդյունքում դուք կստանաք ամբողջական հաշվետվություն՝ բոլոր գործարքների վերաբերյալ և բացահայտված սխալների շտկման առաջարկներով։
Ստուգման տևողությունը կախված է բիզնեսի չափից և փաստաթղթերի ծավալից: Սովորաբար այն իրականացվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։
Մենք հայտնաբերում և շտկում ենք հնարավոր սխալները, հետևաբար պետական ստուգումների ժամանակ բիզնեսը ամբողջովին պատրաստ է, իսկ ռիսկերը՝ հասցված նվազագույնի։